Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մինդաուգաս Կարբաուսկիսը մի քանի օրվա ընթացքում Լիտվայից կվերադառնա Մոսկվա: Թատրոնի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Կարբաուսկիսը չի կորցնում լավատեսությունը և սպասում է Մոսկվա վերադարձին, որից հետո անմիջապես կանցնի աշխատանքի:
Հիշեցնենք, որ Մինդաուգաս Կարբաուսկիսին երկու օր առաջ «Վնուկովո» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չէին տվել մուտք գործել Մոսկվա` չվճարած հարկերի պատճառով: